Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծմանը՝ Բաքվում՝ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեր խաղաղապահների, մեր ադրբեջանցի գործընկերների, հայկական կողմի մասնակցությամբ ակտիվորեն համաձայնեցնում ենք իրենց տները վերադարձող մարդկանց մարդասիրական կարիքները հոգալու ուղիները։ Խոսքը թե՛ քաղաքացիական ենթակառույցների վերականգնման և թե՛ տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է, - հայտարարել է Լավրովը: -Անկասկած, մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք երկար տարիներ, Ռուսաստանի հետ միասին ղեկավարում էին քաղաքական գործընթացը, կմիանան այս խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և հիմնվելով այդ փաստաթղթի դրույթների վրա»։